Thu, Dec 19 | Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art

Indo-Armenian Cultural Evening

Indo-Armenian Friendship NGO in association with Naregatsi Art Institute presents an Indo-Armenian Cultural Evening on December 19th at Naregatsi Art Institute.
Registration is Closed

Time & Location

Dec 19, 2019, 6:30 PM
Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art, 16, 1 Vardanants St, Yerevan, Armenia

About the Event

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա  «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Հայ-հնդկական մշակութային երեկոն։

Միջոցառմանը «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի անդամները կներկայացնեն Հնդկաստանի և Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։

Ծրագրի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու երաժիշտ Պիտեր Դավիդյանի՝ սիթառի հնչեղ ելևէջները։

Պիտեր Դավիդյանը տաղանդավոր երաժիշտ է, ով արմատներով հեռավոր Հնդկաստանից է՝ Կալկաթայից, բայց այսօր բնակվում է Ավստրալիայում։

Երաժշտական կատարումներով կներկայանան նաև բլուլահար Ավագ Մարգարյանը և Ջոնի Հովհաննիսյանը (հարվածային գործիքներ)։

Ծրագրում նաև կներկայացվեն հայկական ու հնդկական երգեր, որոնք կկատարեն Աննա Երիցյանը և «ԱԿՆԵՐ» ազգային երգի ու պարի համույթը, պարային կատարումներով հանդես կգա «Շակտի» պարային խումբը (Վերոնիկա Թորոսյան, Մարինե Ղարիբյան, Աննա Սիմոնյան), իսկ Քրիստինա Գրիգորյանը կներկայացնի հնդկական դասական «Կաթակ» պարը. միջոցառմանը մասնակցություն կունենան նաև Արմենուհի Թորոսյանը (կիթառ), hնդիկ ուսանողներ Սանոբար Սարիֆը, Բուրհան Իլյասը, Դիլպրիտ Կաուրը, իսկ Սոֆի Դեի ջութակի ելևէջներն ավելի գեղեցիկ կդարձնեն երեկոն։

«Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունը  շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպություն է, որը պաշտոնապես գրանցված է Հայաստանում. ՀԿ-ի նպատակն է տարբեր հարթակներում ներկայացնել հայ-հնդկական հարաբերությունները՝ հանդիսանալով կամուրջ երկու երկրների միջև, ինչպես նաև ամրապնդել երկու երկրների մշակութային, տնտեսական, առևտրային կապերը և շեշտադրել երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։   

Մուտքն ազատ է: Հասցե՝  ք. Երևան, Վարդանանց 16/1 Հեռ. +374 10 580105 www.naregatsi.org

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Indo-Armenian Friendship NGO in association with Naregatsi Art Institute presents an Indo-Armenian Cultural Evening on December 19th at Naregatsi Art Institute.

The program, which will commence at 18:30, aims at presenting snippets from the rich cultural heritage of India and Armenia performed by members of the Indo-Armenian Friendship NGO in association with independent artists and performers.

During the program, the audience will have the chance to enjoy the melodious tunes of the Indian Sitar presented by Peter Davidian, a talented musician, who is from India, Calcutta, but now lives in Australia.

Avag Margaryan (blul player) and Jonnie Hovhanisyan (drums) will join him.

The program will also feature Indian and Armenian song and dance performances by "Akner” Folk Group, led by Anna Yeritsyan, as well as Shakti Dance Group's Veronika Torosyan and Marine Gharibyan, Anna Simonyan, Armenuhi Torosyan, accompanied by Indian students from YSMU Sanobar Shariff, Burhan Ilyas and Dilpreet Kaur.  

Christina Grigoryan will  make the Indian atmosphere complete through a beautiful performance of Indian Classical Dance Kathak, while Sophie De's beautiful tunes on the violin will make the evening even more beautiful.

About IAF: INDO-ARMENIAN FRIENDSHIP NGO is a non-profit, non-partisan, non-governmental organization officially registered in Armenia, committed to benchmark Indian-Armenian relationships on various platforms while acting as a connecting “bridge” between the two countries aimed at promoting people to people connection, strengthening cultural, socio-economic ties and trade engagement for a prosperous future with great emphasis on bilateral engagement.

Admission is FREE. Address: 16/1 Vardanants, Yerevan Phone · +374 10 580105

www.india.armenia.come

Registration is Closed

Share This Event

  • Facebook Social Icon
  • YouTube Social  Icon
  • Twitter Social Icon

      © 2016 -2021- Indo-Armenian Friendship NGO - All RIghts Reserved